Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան վերջին հանդիպումները:

Խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

ԱՊՕԵԼ - «Աստանա»` 1:1

«Բայեր»  - «Լացիո»` 3:0

ԲԿՄԱ Մոսկվա - «Սպորտինգ»` 3:1

«Բրյուգե» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:4

 Նշենք, որ  հանդիպմանը Ույեն Ռունին  մանչեսթերյան թիմի կազմում Չեմպիոնների լիգայում տասը տարվա ընդմիջումից հետո հեթ-տրիկ ձևակերպեց:

«Պարտիզան» - ԲԱՏԷ` 2:1

Թիմերի միջև երկու խաղերի արդյունքում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին ԲԱՏԷ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Աստանան»,«Բայերը» և ԲԿՄԱ-ն: