Անգլիայի առաջնության 38-րդ տուրի հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմութ» հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով` 3:1 հաշվով:
Ուեյն Ռունին 43-րդ րոպեին բացեց հաշիվը: Սա ֆուտոլիստի 100-րդ գոլն էր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
74-րդ րոպեին Ռեշֆորդը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ 87-րդ րոպեին Էշլի Յանգը հաշիվը դարձրեց 3:0:
Հանդիպման ավարտին Սմոլինգը դարձավ ինքնագոլի հեղինակակ (90+3'):
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 66 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք չվաստակեց: 66 միավոր ունի նաև Մանչեսթեր Սիթին, որը խփված գոլերի քանակի շնորհիվ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: