Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ևս երկու մասնակից հայտնի են:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Զենիթին»:
Դորտմուդցիների կազմում աչքի ընկավ Կեհլը (38), հյուրերի գոլերը հեղինակեցին Հալկը (16) և Ռոնդոն(73):
Երկու խղերի արդյունքում պայքարը կշարունակի «Բորուսիան»:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարիվեց 69 -րդ րոպեին:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Օլիմպիակոսի» դարպասը:
Մանչեսթերյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վան Պերսին (25(11 մետրանոց), 45, 52):
Երկու խաղերի արդյունքում անգլիական ակումբը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
Տեսանյութերը` այստեղ: