Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի շրջանակներում ավարտվեց ևս եկու հանդիպում:
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, 89-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կոմպանին, իսկ մեկ րոպե անց կատալոնյան թիմի հաղթական գոլը հեղինակեց Ալվեշը:
Նշենք, որ 78-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ դաշտից հեռացվեց Սաբալետան:
Երկու խաղերի արդյունքում կատալոնյան թիմը կշարունակի պայքարը:
Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:
ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկան Մարկինյոսը (13) և Լավեցին (53), իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Սիդնեյ Սամը (6):
Այս խաղում ևս կարմիր քարտ գրանցվեց. 68-րդ րոպեին Էմրե Կանը հեռացվեց դաշտից: Երկու խաղերի ադյունքում ՊՍԺ-ն պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Տեսանյութերը՝ այստեղ: