Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կայացավ Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը:
Չեմպիոնական գավաթը վիճարկեցին Իսպանիայի և Իտալիայի չեմպիոնները` «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
Հանդիպման առաջին գոլը բավականին արագ գրանցվեց` 4-րդ րոպեին «կապտանռնագույնները» արդեն հաշվի մեջ առաջ անցան: Անդրես Ինյեստայի փոխանցումը արդյունավետ իրացրեց Իվան Ռակիտիչը: Թիմերը նվազագույն հաշվով էլ գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսում Իտալիայի չեմպիոնները հավասարեցրին հաշիվը: Տևեսի հարվածից հետո Տեր Շտեգենը հետ մղեց գնդակը և այն բաժին հասավ Ալվարո Մարոտային, ով բաց չթողեց գոլ խփելու հնարավորությունը: Կատալոնացիները սակայն ավելի ուժեղ գտնվեցին Ջանլուջի Բուֆոնի պաշտպանած դարպասը 68-րդ րոպեին գրավեց Լուիս Սուարեսը, իսկ խաղավարտին Նեյմարը դարձնում է հաշիվը դարձնում է 3:1:
Արդյունքում կատալոնյան «Բարսելոնան» այս մրցաշրջանում նվաճեց երեք գավաթ: «Բարսելոնան» 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր, 5-րդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր և կպայքարի Եվրոպայի սուպերգավաթի համար:
77-րդ րոպեին Անդրես Ինյեստայի փոխարեն խաղադաշտ մտած Չավին վերջին հանդիպումն անցկացրեց չեմպիոնների կազմում: