Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունեց «Ատլետիկոյին»:
Մայրաքաղաքային թիմերի միջև հանդիպման հաշիվը բացվեց միայն հիմանական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ:
«Արքայական ակումբին» կիսաեզրափակչի ուղեգիր բերեց Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Չիչարիտոյի հեղինակած գոլը:
Նշենք, որ հանդիպման 76-րդ րոպեին «Ատլետիկոն» մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Արդա Թուրանը:
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր առանց գոլերի: