Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակչի առաջին մասնակիցը կատալոնյան «Բարսելոնան» է:
«Կապտանռնագույնները» կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում հյուրընկալվեցին Մյունխենի «Բավարիային»:
Մեկնարկից 7 րոպե անց Գերմանիայի չեմպիոններին հաշվի մեջ առաջ մղեց Մեհդի Բենատիան, պատասխան գոլին երկրպագուները երկար չսպասեցին. 6 րոպե անց Նեյմարը հավասարեցրեց հաշիվը: Բրազիլացի ֆուտբոլիստը 29-րդ րոպեին նաև երկրորդ գնդակն ուղարկեց Մանուել Նոերի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ևս երկու գոլ ուղարկեցին կատալոնացիների դարպասը. 59-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին արդյունավետ հարվածով եզրափակեց Բաստիան Շվայնշտագերի փոխանցումը, իսկ 74-րդ րոպեին Թոմաս Մյուլերը հեղինակեց իր թիմի երրորդ գոլը:
Չնայած 3:2 հաշվով հաղթանակին` Գվարդիոլայի թիմը պայքարը զիջեց «կապտանռնագույներին»:
Երկու խաղերում գրանցված 5:3 հաշիվը «Բարսելոնային» բեռլինյան եզրափակչի ուղեգիր բերեց: