Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում E խմբում ընդգրկված կատալոնյան «Բարսելոնան» սեփական դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց ԲԱՏԷ-ի դարպասը: 30-րդ րոպեին Նեյմարը բացեց խաղի հաշիվը' դիպուկ իրացնելով նշանակված 11 մետրանոցը, իսկ 60-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին: 80-րդ րոպեին բրազիլացին հեղինակեց իր երկրորդ գոլը:

Օրվա բոլոր արդյունքները

Խումբ E
«Բարսելոնա» - ԲԱՏԷ` 3:0
«Ռոմա» - «Բայեր»` 3:2

Խումբ F
«Բավարիա» - «Արսենալ»` 5:1
«Օլիմպիակոս» - «Դինամո» Զագրեբ` 2:1

Խումբ G
«Չելսի» - «Դինամո» Կիև` 2:1


«Մաքաբի» - «Պորտու»` 1:3

Խումբ H
«Գենտ» - «Վալենսիա»` 1:0
«Լիոն» - «Զենիթ»` 0:2