Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում այսօր տեղի ունեցած հանդիպումները:

«Բարսելոնան» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԱՏԷ-ի դարպասը: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռակիտիչը (48',64'):

Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 0:2 հաշվով զիջեց «Արսենալին»: 77-րդ րոպեին  գոլ խփեց Ժիրուն: Խաղավարտին աչքի ընկավ նաև Մեսութ Օզիլը:

Օրվա արդյունքները

Խումբ E
ԲԱՏԷ - «Բարսելոնա»` 0:2
«Բայեր» - «Ռոմա»` 4:4

Խումբ F
«Արսենալ»- «Բավարիա» Մյունխեն` 2:0
«Դինամո» Զագրեբ - «Օլիմպիակոս»` 0:1

Խումբ G
«Դինամո» Կիև - «Չելսի»` 0:0
«Պորտու» - «Մաքաբի» Թել Ավիվ` 2:0

Խումբ H
«Վալենսիա» - «Գենտ»` 2:1
«Զենիթ» - «Լիոն»` 3:1