Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Դարմշտադտի» դարպասը:
Ադրիան Ռամոսը հանդիպման 38' րոպեին բացեց հաշիվը իսկ 53-րդ րոպեին Էրիկ Դուրմի խփած գոլը եղավ հանդիպման վերջին արդյունավետ հարվածը:
Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 69-րդ րոպեից:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Մայնցի» հետ:
Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կոստամ (60'), հյուրերի կազմում` Սամպերիոն (26) և Կորդոբան (86'):
Արդյուքում դորտմուցիները կրճատեցին մյունխենյան թիմի հետ ունեցած միավորների տարբերությունը: Տուխելի թիմը իր միավորների քանակը հասցրեց 57-ի և «Բավարիային» զիջում է 5 միավորով:
Բավարիա-Մայնց
Դարմշտադտ-Բորուսիա