Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «Հերտային»:
Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 3:1 հաշվով:
27-րդ րոպեին Սինձի Կագավայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մատս Հումելսը, իսկ 51-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը Մատիաս Գինտերի արդյունավետ փոխանցումից հետո հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը: 78-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը`աչքի ընկավ Սալամոն Կալուն:
Իսկ խաղավարտին Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:1` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի փոխանցման:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» իր ակտիվում ունի 9 միավոր:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը: