Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: Դորտմունդցիները կրկին առավելության հասան անգլիական ակումի նկատմամբ` գրանցվեց 2:1 հաշիվը:
Պիեր էմերիկ Օբամեյանգը հանդիպման 24-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում` 71' րոպեին ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո իր երկրորդ գոլը հեղինակեց:
Պատասխան արդյունավետ հարվածը դաշտի տերերը կատարեցին երեք րոպե անց. աչքի ընկավ Սոն Հին Մինը:
Երկու խաղերում գրանցված 5:1 հաշիվը Տուխելի թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: