Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:
Հանդիպման մեկնարկից հինգ րոպե անց Մխիթարյան-Օբամեյանգ -Գյունդողան համագործակցության արդյունքում հաշիվը բացեց Մարկո Ռոյսը, 21' րոպեին Ռուպը հավասարեցրեց հաշիվը, իսկ տասը րոպե անց Պիեր Էմերիկ Օբամեյանգը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղավարտին` 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձրեց 3:1, իսկ գոլային փոխանցումը կատարեց Օբամեյանգը: