Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լևերկուզենի «Բայերի» դարպասը:

19-րդ րոպեին Սինձի Կագավայի արդյունավետ փոխանցումից հետո Յոնաս Հոֆմանը բացեց հանդիպման հաշիվը: 58-րդ րոպեին Կագավան այս անգամ ինքը գոլ հեղինակեց: Ֆուտբոլիստին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին:

74-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը երրորդ գնդակն ուղարկեց լևերկուզենյան թիմի դարպասը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմն իր ակտիվում գրանցեց 15 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ նույնքան միավորով: