Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջնության շրջանակներում Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հանդես է գալիս հարձակվող Արթուր Սարկիսովը, տնային խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բայկալին»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին: Հանդիպման 62-րդ րոպեին հենց Սարկիսովի փոխանցումից հետո է պաշտպան Կոնստանտին Գարբուզը խփել իր թիմի 3-րդ գնդակը: Սարկիսովը խաղի 67-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել:
Խաղի 64-րդ րոպեից դաշտ է դուրս եկել Արթուր Մինոսյանը: