Ռուսական Sportbox.ru կայքն իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլային փոխանցումը որոշելու համար:

Լավագույնն է ճանաչվել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումը Պրոմեսին՝ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում՝ «Մորդովիայի» դեմ հանդիպմանը: