Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Շալկեին»: Գոլերը հեղինակել են Օբամեյանգը, Մխիթարյանը, Ռոյսը, համապատասխանաբար 78-րդ, 79-րդ և 86-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկրորդ գոլի հեղինակը և գոլային փոխանցում է կատարել առաջին գոլի ժամանակ:
Դորտմունդի «Բորուսիան» վաստակած 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: