Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վոլֆսբուգի» հետ: Ռոյսի և Մխիթարյանի համագործակցության արդյուքում դորտմունդցիները հաշվի մեջ առաջ անցան. 32-րդ րոպեին հայ կիսապաշտպանի կատարած փոխանցումից հետո Մարկո Ռոյսը այս մրցաշրջանում հեղինակեց իր 8-րդ գոլը: Խաղավարտին (90+1) Պիշչեկի կոպիտ խաղի արդյունքում հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Դորտմունդցիներին այնուամենայնիվ հաջողվեց հաղթանակի հասնել' իր հերթական գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը,իսկ գոլը իր հաշվին գրանցեց Կագավան (90+3):
Այս հաղթանակից հետո Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող դորտմունդյան թիմը միավորների քանակը հասցրեց 35-ի: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է` 40 միավորով: