Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» հյուրընկալեց «Տոտենհեմին»:
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:0 հաշվով: 30' րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը, որին հաջորդեց Մարկո Ռոյսի դուբլը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը աչքի ընկավ 61' և 70' րոպեիներին:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: