Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց «Գալաթասարային»:
Դորտմունդցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկո Ռոյսը (39), Սոկրատիսը (54) և Չիրո Իմոբիլեն (73): Հյուրերի միակ գոլը հեղինակեց Հաքան Քադիր Բալթան (69): Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ թուրքական ակումբի ֆուտբոլիստ Սեմիհ Կայան դարձավ ինքնագոլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանհը դորտմունդցիների կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը:
Հիշեցնեն, որ թիմերի միջև առաջին խաղում դորտմունդցիները հաղթել էին 4:0 հաշվով