International Champions Cup մրցաշարի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
22-րդ րոպեին հաշիվը բացեց Քարիմ Բենզեման, երկու րոպե անց «Արքայական ակումբի» երկրորդ գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Պեպեն 44-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0:
Պատասխան գոլն առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում հեղինակեց Յայա Տուրեն. ֆուտբոլիստն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Մանչեսթերյան ակումբի դարպասը 4-րդ գնդակն ուղարկեց Դենիս Չերիշևը՝ 73-րդ րոպեին: