Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» և Եվրոպայի լիգայի չեմպիոն «Սևիլիան» Նորվեգիայի «Լերկենդալ» մարզադաշտում խաղարկեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: «Ռեալը» առավելության հասավ 3:2 հաշվով և նվաճեց տիտղոսը:
Մարկո Ասենսիոն մեկնարկից 21 րոպե անց առաջ մղեց «Ռեալին»: Առաջին խաղակեսի վերջնամասում` 41-րդ րոպեին Ֆրանկո Վասկեսը խփեց պատասխան գոլը:
71-րդ րոպեին Եվգենի Կոնոպլյանկան դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հաշիվը: Մադրիդյան թիմին, սակայն, հաջողվեց հավասարեցնել հաշիվը` 90+3-րդ րոպեին իր թիմին պարտությունից փրկեց Սերխիո Ռամոսը:
Արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 119-րդ րոպեին Կարվախալը հեղինակեց հաղթական գոլը:
Նշենք, որ հանդիպման 93-րդ րոպեից «Սևիլիան» մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Տիմոտե Կոլոձեյչակը: