Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Պորտուգալիայի և Լեհաստանի հավաքականների միջև պայքարում ուժեղ գտնվեցին պորտուգալացիները:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Երկրորդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին բացեց հաշիվը, իսկ 33-րդ րոպեին Ռենատո Սանչեսը խփեց պատասխան գոլը: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլերը չգրանցվեցին: Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
5:3 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Լեհաստանի կազմում 11 մետրանոց հարվածից վրիպեց Բլաշիկովսկին: