![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/117299.png&w=300&h=200&mt=1505431027)
Չեմպիոնների լիգայի 1/8 երզափակչի պատասխան խաղի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալեց «Բայերին»:
Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց մադրիդցիների հաղթնակով նվազագույն 1:0 հաշվով: 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարիո Սուարեսը: Քանի որ նույն հաշվով Լևերկուզենի թիմը հաղթել էր առաջին խաղում՝ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ սակայն հանդիպման ելքը չվճռվեց: Իսկ նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին մադրիդցիները՝ դիպուկ իրացված երեք 11 մետրանոց հարվածն ընդդեմ երկուսի:
Արդյունքում «Ատլետիկոն» դարձավ քառորդ եզրափակչի 6-րդ մասնակիցը: