Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին» և առավելության հասավ 2:1 հաշվով:
31-րդ րոպեին Խաբի Ալոնսոն բացեց հանդիպման հաշիվը, պատասխան գոլը 54-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը:
Դաշտի տերերին հաջողվեց գոլային առավելության հասնել`74' Ռոբերտ Լևանդովսկին խփեց իր թիմի երկրորդ գոլը:
Հավելենք, որ թիմերը մեկական անգամ վրիպեցին 11 մետրանոց հարվածից. նախ 34-րդ րոպեին Թոմաս Մյուլերը չկարողացավ դիպուկ իրացնել հարվածը, ապա 84-րդ րոպեին վրիպեց նաև Ֆերնանդո Տորեսը:
Քանի որ թիմերի միջև առաջին խաղում մադրիդյան թիմը հաղթել էր նվազագույն հաշվով, երկու խաղերում գրանցվեց 2:2 հաշիվը «Ատլետիկոյին» դուրս բերեց եզրափակիչ (մրցակցի հարկի տակ գոլ խփելու առավելությամբ):
Մյուլերի չիրացրած 11 մետրանոցը
Տորեսի չիրացրաց 11 մետրանոցը