Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնում հյուրընկալեց ՊՍԺ-ին և պարտվեց 1:2 հաշվով: 16' րոպեին Ռաբյոն բացեց հաշիվը, 27' րոպեին Կոստան խփեց պատասխան գոլը, իսկ Զլատան Իբրահիմովիչը 67-րդ րոպեին հեղինակեց փարիզյան թիմի հաղթական գոլը:
Թիմերի միջև առաջին խաղում ֆրանսիական ակումբը հաղթել էր նույն 2:1 հաշվով: Երկու խաղերում գրանցված 4:2 արդյունքը ՊՍԺ-ին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: