Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Պորտուն» հյուրընկալեց «Բազելին»:

Պայքարն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 4:0 հաշվով:

«Պորտուի» կազմում իրենց գոլերով աչքի ընկան Յասին Բրահիմին (14), Էկտոր Էրերան (47), Կարլոս Կասեմիրոն (56), Վենսան Աբուբակարը (76):

Արդյունքում ընդհանուր 5:1 հաշվով պորտուգալական ակումբը կշարունակի պայքարը: