Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում ավարտվեց  «Մոնակո»-«Արսենալ» պատասխան հանդիպումը:

Լոնդոնցիները  2 անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը:

Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ 79-րդ րոպեին կրկնապատկեց Աարոն Ռեմսին:

Չնայած երկու  խաղերում գրանցված ընդհանուր 3:3 հաշվին քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Մոնակոն»՝ մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու արդյունքում: