Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 2:2 ավարտեց հանդիպում ՊՍԺ-ի հետ և լքեց պայքարը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Գոլեր հեղինակեցին Կեհիլը և Ազարը:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ որտեղ թիմերը կրկին մեկական գոլ հեղինակեցին՝ այս անգամ աչքի ընկան Դավիդ Լուիսը (86) և Տյագո Սիլվան (114):
Արդյունքում մրցակցի հարկի տակ հեղինակած երկու գոլերի շնորհիվ ֆրանսիական ակումբը շարունակում է պայքարը (առաջին խաղ՝ 1:1)
Նշեմք, որ հանդիպման 32-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Զլատան Իբրահիմովիչը: