Ֆրանսիան պայքարից դուրս թողեց աշխարհի չեմպիոններին:

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում Գերմանիայի ազգային ընտրանին ու Ֆրանսիայի հավաքականը վիճարկեցին Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիրը: Հանդիպումն ավարտվեց Յոահիմ Լովի թիմի պարտությամբ 0:2 հաշվով: Արդյունքում Գերմանիան լքեց պայքարը:

Առաջին խաղակեսի ավարտին Անտուան Գրիզմանը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Երկրորդ գոլը մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը հեղինակեց 72-րդ րոպեին` Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը երկրորդ անգամ գրավեց Գրիզմանը:

Չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները: