Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում մրցաշարի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին 1:2 հաշվով պարտվեց Խորվաթիայի դեմ հանդիպմանը:
Ալվարո Մորատան հանդիպման մեկնարկից 7 րոպե անց բացեց հաշիվը, պատասխան գոլը 43-րդ րոպեին հեղինակեց Կալինիչը: Իսկ 87-րդ րոպեին Պերիշիչի հեղինակած գոլը խորվաթներին երեք միավոր բերեց:
Նշենք, որ Սերխիո Ռամոսը 72-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Արդյունքում Դել Բոսկեի սաները 6 միավորով D խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: Խորվաթիան 7 միավորով դուրս եկավ փլեյ-օֆֆ` խմբում զբաղեցնելով առաջին տեղը:
Իսպանացիների մրցակիցը փլեյ-օֆֆում կլինի Իտալիայի ընտրանին: