Ֆրանսիայում շարունկավում է Եվրոպայի 2016թ-ի առաջնությունը: Այսօր մեկնարկել է մրցաշարի 1/8 եզրափակիչը: Օրվա երկրորդ խաղում Ուելսի ազգային ընտրանին 1:0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռկանդիայի ընտրանու նկատմամբ:

Խաղի 75-րդ րոպեին Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլի խաղից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Գարեթ Մաքոլին:

Արդյունքում Ուելսի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: