Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ եւ կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը նախնական փուլում 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Նախնական փուլի վերջին օրը Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի եւ Դանիիլ Դուբովի հետ եւ 11 տուրից հետո վաստակեց 5,5 միավոր։