Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարիին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր մարզիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: