Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում 6:2 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում Չալյանը ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցչի հետ և հաղթեց 2:1 հաշվով: