Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Իտալիայի և Իռլանդիայի հավաքականները հանդիպեցին միմյանց: Իռլանդացիները հանդիպման ավարտին կարողացան հաղթանակի հասնել: Հաղթական գոլը 85-րդ րոպեին հեղինակեց Ռոբի Բրեյդին:

Արդյունքում իռլանդացիները վաստակած միավորների քանակը հասցրին 4-ի և զբաղեցրին E խմբի երրորդ հորիզոնականը« դուրս գալով փլեյ-օֆֆ:

Իտալացիները 6 միավորով առաջին տեղում են և փլեյ-օֆֆում կմրցեն մրցաշարի գործող չեմպիոնների հետ: