Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Եզրափակչի համար պայքարն ավարտվեց Բունդեսլիգայի չեմպիոնների պարտությամբ:

Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով: 30-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գրավեց իր նախկին թիմի դարպասը: Պատասխան գոլը 75-րդ Մխիթարյանի փոխանցումից հետո  Օբամեյանգը:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որին հաջորդեց 11 մետրանոց հարվածաշարը:

Նշենք, որ 108-րդ րոպեին դորտմունդցիները մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Քևին Կամպլը: 

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին դորտմունդցիները` 2:0 և Կլոպի թիմը եզրափակչում է