Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում միմյանց հանդիպեցին Գերմանիայի և Իտալիայի հավաքականները:
Հանդիպման հաշիվը բացվեց 65-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը, պատասխան գոլը գրանցվեց 78-րդ րոպեին, երբ նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Լեոնարդո Բոնուչին:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Գերմանիայի ընտրանին հաղթեց 6:5 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գերմանիայի ընտրանու կազմում Մեսութ Օզիլը, Թոմաս Մյուլերը, Բասթիան Շվայնշտայգերը անհաջող իրացրին 11 մետրանոց: Իտալացիների կազմում վրիպեցին Սիմոնե Զազան, Գրացիանո Պելեն, Լեոնարդո Բոնուչին, Դարմիանը: Թիմերը 11 մետրանոց հարված կատարեցին 9-ական անգամ: