Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը քիչ առաջ հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչներ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ:
Արթուրը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, իսկ Նարեկը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: