Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Ֆրանսիայի ազգային ընտրանին խոշոր` 5:2 հաշվով հաղթեց Իսլանդիայի հավաքականին:
Ֆրանսիացիները 4 գնդակ հեղինակեցին առաջին խաղակեսում և Եվրոպայի առաջնության պատմության մեջ ռեկորդ սահմանեցին` դառնալով առաջին հավաքականը, որը մրցաշարի եզրափակիչ փուլում 4 գոլ է հեղինակել առաջին խաղակեսում:
Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Օլիվյե Ժիրուն (12'), Պոլ Պոգբան (19'), Դիմիտրի Պայեն (42') , Անտուան Գրիզմանը (45', 59'): Իսլանդացիների գոլերը խփեցին Սիգթորսոնն (56') ու Բյարնասոնը (84'):
Կիսաեզրափակչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Գերմանիայի ընտրանին: