Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմուդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Խաղի երկու գոլերն էլ հեղինակվեցին երկրորդ խաղակեսում: 61-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը Լուկաս Պիշչեկի փոխանցումից հետո բացեց հաշիվը, հինգ րոպե անց Սինձի Կագվայի արդյունավետ խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը խփեց իր թիմի երկրորդ գոլը:
Արդյունքում դորտմունդյան թիմը քառորդ եզափակիչ դուրս եկավ:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագը մասնակցեց ողջխաղին: