Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Ուելսի ազգային ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Նայնգոլանը 13-րդ րոպեին առաջ մղեց Բելգիայի հավաքականին, պատասխան գոլը 31-րդ րոպեին խփեց Էշլի Ուիլյամսը: 55-րդ րոպեին Ռոբսոն Կանուն հաշիվը դարձրեց 2:1, իսկ 86-րդ րոպեին Սեմ Վոուքսը վերջակետ դրեց հանդիպմանը:

Կիսաեզրափակչում Ուելսի մրցակիցը կլինի Պորտուգալիայի հավաքականը: