Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալեց կատալոնյան «Բարսելոնային»: Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով` 2:0 հաշվով:  Անտուան Գրիզմանը 36-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին  անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:

Երկու խաղերի արդյունքում գրանցված 3:2 հաշիվը մադրիդցիները հաջորդ փուլ դուրս բերեց: