Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» հյուրընկալեց Թուրինի «Յուվենտուսին»:
Խաղի առաջին գոլը գրանցվեց մեկնարկից հինգ րոպե անց` ցուցատախտակին գրվեց Պոլ Պոգբայի անունը: Մանուել Նոյերը իր պաշտպանած դարպասին երկրորդ գոլն ընդունեց 28-րդ րոպեին: Արդյունավետ հարվածի հեղինակը Խուան Կուադրադոն էր:
Դաշտի տերերը հաշիվը կրճատեցին 73-րդ րոպեին` Ռոբերտ Լևանդովսկիի արդյունավետ խաղի շնորհիվ: Թոմաս Մյուլերը խաղվարտին (90+1) փրկեց Գերմանիայի չեմպիոններին պարտությունից` 2:2:
Քանի որ թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր նույն 2:2 հաշիվը, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դաշտի տերերը երկու գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը:
108' րոպեին գոլի հեղինակ դարձավ Տիագո Ալկանտարան, իսկ երկու րոպե անց հաշիվը 4:2 դարձրեց Կինգսլի Կոմանը: Ընդհանուր 6:4 հաշիվը Գվարդիոլայի թիմն քառորդ եզրափակչի ուղեգիր ապահովեց: