Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը. մրցաշարի գործող չեմպիոնները` իսպանացիները ուժերը չափեցին Իտալիայի ազգային ընտրանու հետ: «Ստատ Դե ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց իտալացիների հաղթանակով` 2:0 հաշվով:
Ջակերինիի խաղից հետո հանդիպման 33-րդ րոպեին Ջորջիո Կյելինին գրավեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը: Խաղավարտին 90+1' Գրացիանո Պելեն հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը` վերջակետ դնելով հանդիպմանը:
Այս գոլի շնորհիվ Կոնտեի թիմը պայքարից դուրս թողեց Իսպանիայի ազգային ընտրանուն:
Նշենք, որ վերջին տասը տարիների ընթացքում իսպանացիները առաջին անգամ խոշոր մրցաշարում գոլ բաց թողեցին փլեյ-օֆֆ փուլում:
Վերջին անգամ փլեյ-օֆֆում Իսպանիայի ընտրանին գոլ էր բաց թողել 2006թ-ի աշխարհի առաջնությանը` Ֆրանսիայի հետ դիմակայությունում (1:3):
Քառորդ եզրափակչում Իտալիայի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: