Կատալոնյան «Բարսելոնան» Պրիմերայի 37-րդ տուրում հյուրընկալվեց առաջատարներից մեկին` Մադրիդի «Ատլետիկոյին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով:
65-րդ րոպեին «կապտանռնագույններից» չեմպիոնական գոլը հեղինակեց առաջատար Լիոնել Մեսսին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր միավորների քանակը հասցրեց 93-ի: Արդյունքում՝ Էնրիկեի թիմը վաղաժամ դարձավ Իսպպանիայի չեմպիոն:
Նշենք, որ կատալոնյան ակումբը այս տիտղոսին արժանացավ պատմության մեջ 23-րդ անգամ: