Եվրոպայի 2016 թ-ի առաջնության չեմպիոնը Պորտուգալիայի ազգային ընտրանին է:

Մեկ ամիս շարունակ ֆուտբոլի երկրպագուների ուշադրության կետրոնում գտնվող Եվրոպայի առաջնությունը ավարտված է: Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները: 

Հանդիպման առաջին խաղակեսի կարևոր իրադարձությունը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը:

Ռեկորդ սահմանելու շեմին գտնվող պորտուգալացու համար հանդիպմումն ավարտվեց առաջին խաղակեսում (գոլ խփելու դեպքում ֆուտոլիստը կշրջանցեր Պլատինիին և կդառնար Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն): Դիմիտրի Պայեի հարվածի արդյունքում Ռոնալդուն վնասվածք ստացավ: Ֆուտբոլիստը լքեց դաշտը և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո վերադարձավ, սակայն րոպեներ անց չկարողացավ շարունակել հանդիպումը. 25 րոպեին նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման: «Ռեալի» առաջատարը չզսպեց արդյունքները, իսկ խաղակեսն ավարտվեց առանց գոլերի:

Երկրորդ խաղակեսում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Խաղավարտին Ժինյակը կարող էր վերջակետ դնել խաղին, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Արդյունքում թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում: 109 րոպեին Էդերը տխրեցրեց ֆրանսիացիներին` գրավելով Լյորիսի պաշտպանած դարպասը:

Այս գոլի շնորհիվ Պորտուգալիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը:

Ռոնալդուի արձագանքը Էդերի գոլից հետո:

Collina shows his disgust as moths swarm across the pitch at the Stade de France prior to kick-off

France manager Didier Deschamps attempts to rid himself of insects during the pre-match build up

The invasion of insects will have come as an unwanted distraction to both teams ahead of the crucial match