Չիլիի ազգային ընտրանին պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ամերիկայի գավաթակիր:
Եզրափակչում մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը ուժերը չափեց Արգենտինայի ընտրանու հետ:
Հանդիպման 90 րոպեները անցան առանց գոլերի, ինչի արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այստեղ էլ հաղթողը չորոշվեց, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Չիլիի ընտանին ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց 4:1 հաշվով: