Չիլիի հավաքականը դարձավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակչում Չիլիի ընտրանին 2-1 հաշվով առավելության հասավ Պերուի հավաքականի նկատմամբ:

Եզրափակչում թիմը կմրցի Արգենտինա-Պարագվայ զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ Չիլիի ընտրանին 1987-ից ի վեր առաջին անգամ է դուրս գալիս եզարափակիչ: