ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը: Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրը հանդիսանում է իրենց երկրի գործող չեմպիոնը, և բավականին բարձր դիրք ունեն ֆուտզալի համաշարհային վարկանիշավորման աղյուսակում: